Ճախարակ (բանաստեղծություն)
' | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | անհայտ |
Հրատարակվել է | 1908 |
Վիքիդարան | Ճախարակ |
«Ճախարակ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բանաստեղծության ակունքը ժողովրդական է։ Այն տպագրվել է Ե․ Լալայանի «Ազգագրական հանդեսում»։ Թումանյանը ժողովրդական երգի 40 տողից ընտրել է 14-ը։ Հեղինակը փոխել է բարբառային լեզուն, հյուսել միմյանց և «Ճախարակի» երգը վերնագիրը՝ ստեղծելով բոլորովին նոր բանաստեղծություն[1]։
Գրության թվականը ստույգ հայտի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել[1]։
Առաջին անգամ «Այրի կնոջ երգը» վերնագրով տպագրվել է 1908 թվականին՝ Լուսաբերում (Երկրորդ տարի, էջ 51), այնուհետև 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում (էջ 133)՝ «Ժողովրդական երգեր» բաժնում, ապա՝ 1940-1959 թվականներին՝ Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 154)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է Կոստանդնուպոլսում՝ 1922 թվականին լույս տեսած գրքից[1]։